Մամուլ

Նոր օրենքով վարորդի տուգանային միավորները կպակասեն նաև մեքենայից իրեր նետելու պարագայում

Երեկ Կառավարությունը հավանության արժանացրեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման ժամանակ բացի դրամային տուգանքից նաև բալային միավորներ կիրառելու օրենքի նախագիծը, ըստ որի՝ յուրաքանչյուր խախտման դեպքում վարորդի տուգանային միավորները կպակասեն: 

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է նախագծում ավելացնել դրույթ, ըստ որի վարորդի տուգանային միավորները կպակասեն նաև մեքենայից իրեր նետելու պարագայում (աղբ, ծխախոտի մնացորդ, ջրի շիշ և այլն): 

Այս կապակցությամբ նոր հեշթեգ է ստեղծվել՝ #ԱնաղբՀայաստան։

Անաղբ Հայաստան

Հիշեցնենք, էր ըստ նոր նախագծի՝ եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։

Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։

Կիսվել նյութով