ՄամուլՏեսանյութ

«Նոր հաղթանակների ճանապարհ է լինելու»․ Ռոբերտ Քոչարյանի ելույթը՝ աջակիցների հետ հանդիպմանը

«Նոր հաղթանակների ճանապարհ է լինելու»․ այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին իր ելույթում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այս մասին՝ Bavnews.am-ը տեղեկանում է Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական ֆեյսբուքյան էջից։

«Հարգելի և սիրելի աջակիցներ, հարգելի հայրենակիցներ, մոտ տասը տարի առաջ ինձ թվացել է, թե իմ կյանքի հիմնական իրադարձությունները անցյալում են, և սպասվում է շատ կանխատեսելի, հանգիստ կյանքի շարունակությունը, սխալվել եմ։ Նաև ինձ թվացել է, թե իմ կյանքի փորձությունները՝ հնարավոր և անհնարին, ևս անցյալում են, ևս սխալվել եմ։

Բանտը քեզ զրկում է ազատությունից, բայց միայն ազատության ֆիզիկական իմաստից, և ոչ մի բանտ քո մտքի, կամքի ազատությունը չի կարող սահմանափակել, և ճիշտ հակառակը, մի շատ լուրջ և նոր շարժառիթ է ձևավորում առաջ շարժվելու, պայքարելու, և ես ուրախ եմ, տեսնում եմ, որ այդ պայքարը մենակ չեմ մղելու, և կա շատ ակտիվ, հետաքրքիր թիմ, որոնց հետ առաջ շարժվելու և նոր հաղթանակներ ունենալու պարտադիր ճանապարհ է լինելու։

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ձեզ բոլորիդ աջակցության համար։ Անկեղծ ասած՝ մեկ տարի առաջ չէի մտածում, թե այսքան անելիքներ առջևում կան։

Ձեզ բոլորիդ ցանկանում եմ առողջություն, կամք և պայքարելու ենք միասին և շատ ուրախ եմ, որ կարողանում եմ սա ասել, այս հիանալի տոնական օրը, Առաջին հանրապետության օրը։ Ի դեպ գրեթե պատահական ստացվեց, որ այս հանդիպումը կայանում է այս օրը, բայց սա ևս ունի իր մեջ շատ լավ հետաքրքիր խորհուրդ։ Շնորհակալություն ձեզ»,- ասել է իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը։

Տեսանյութը ստորև՝

Կիսվել նյութով