Մամուլ

Նոր էլեկտրակայանի գործարկման արդյունքում հոսանքը կէժանանա. Գարեգին Բաղրամյան․ Տեսանյութ

Նոր էլեկտրակայանի գործարկման արդյունքում հոսանքը կէժանանա։ Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակգինը միայն այդ գործոնով պայմանավորված:

Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Նրա խոսքով, նոր կայանը գալու է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին կայան է և որի օգտակար գործողության գործակցիցը ցածր է:

Կիսվել նյութով