Աշխարհ

Նորվեգիայում կատուն 40 րոպե մնացել է աշխատող լվացքի մեքենայի մեջ և կենդանի մնացել

Նորվեգիայում Զերո մականունով կատուն 40 րոպե գտնվել է լվացքի մեքենայում, որը 30 աստիճանի ներքո աշխատել է «մորթու համար» ռեժիմով, ինչից հետո կենդանի է մնացել:

«Նա ամբողջովին թրջվել էր, ամբողջովին սպառված և ավելի նիհար տեսք ուներ, քան սովորաբար: Նա դժվարությամբ կողմնորոշվեց տարածության մեջ և սրտխառնոց ուներ»,- պատմել է 14-ամյա Յոակիմը, ով հայտնաբերել էր կատվին լվացքից հետո:

Կատուն ծածուկ մտել էր լվացքի մեքենայի մեջ, երբ տերը բացել էր դռնակը հագուստի մի մասը դուրս հանելու համար:

Նշվում է, որ կատարվածից հետո կատվին տարել են անասնաբուժական կլինիկա, որտեղ նրան կաթիլային պարկեր են նշանակել: Երկու օր անց կատվին վերադարձրել են ընտանիքին և ասել, որ ամեն ինչ արդեն լավ է:

Share