Ազատ խոսք

Նման ինքնախոստովանություն անող նախարարը նույն պահին պետք է հրաժարական տար

Նման ինքնախոստովանություն անող նախարարը նույն պահին պետք է հրաժարական տար: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Ասատրյանը՝ անդրադառնալով, օրեր առաջ Ադրբեջանի՝ սեփական քաղաքաներից մեկը պատահմամբ հրթիռակոծելու դեպքին։

«Վերջապես Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանեց, որ իրենց բանակի զինծառայողները զորավարժության ընթացքում խոցել են Գյանջայի ադրբեջանական տներից մեկը:

Այս լուրը պաշտոնական Բաքուն փորձում էր ամեն գնով գաղտնի պահել, սակայն ամեն ինչ դուրս եկավ կառավարումից, երբ համացանցում ակտիվ տարածվեց խոցված տան և հրթիռի լուսանկարները: Հասանովին այլ բան չէր մնում, քան խոստովանությամբ հանդես գալը, սակայն ոչ թե լրատվականների ներկայությամբ, այլ դատարանի դահլիճում, որպեսզի բացատրություն տա, թե ինչպես եղավ, որ իր նկարագրած հզոր բանակի զինվորները կրակեցին իրենց քաղաքացիների վրա ու բախտի բերմամբ անմեղ զոհեր չունեցան:

Ու այս անմեղսունակը ինքնախոստովանությունից հետո ոչ միայն հրաժեշտ չի տալիս իր պաշտոնին, այլ նաև շարունակում է անուն դնել հայկական բանակին ու օգտագործած տեխնիկաներին, դրան զուգահեռ կրկին չի մոռանում հիշեցնել, որ իրենք «անպարտելի» են: Թերևս այո, նրանք անպարտելի դեբիլ զինվորներ են» ,- գրել է Աշոտ Ասատրյանը:

Կիսվել նյութով