Մամուլ

Նկարները փաստում են, որ հարվածել են զինվորի գլխին և քարշ տալով հասցրել ադրբեջանական կողմ

Նկարները փաստում են, որ հարվածել են զինվորի գլխին և քարշ տալով հասցրել ադրբեջանական կողմ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Հովհաննիսյանը։

«Ադրբեջանական կողմի հրապարակած նկարները բոլորովին այլ բան են փաստում, չնայած այն բանին, որ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ հայ զինծառայողը ինքնակամ լքել է հայկական դիրքերը և անցել ադրբեջանական կողմ:

Առաջին նկարում զինծառաողի պարանոցի և գլխի հատվածում կարմիր շեղ հետքն է: Սա փաստում է նրա մասին, որ զինվորը ստացել է ինքնաձիգի կոթի շեղ հարված: Ինչպես հայտնի է, այդպիսի հարվածից հետո մարդ կորցնում է գիտակցությունը: Սա փաստում է, որ զինծառայողին հետևից մոտեցել և հարվածել են, որպեսզի կորցնի գիտակցությունը և ազդանշան չտա:

Երկրորդ նկարում շապիկի ուսերի հատված և՛ պոկված է, և՛ ճմրթված: Այսինքն, երկու ձեռքով շապիկի հենց այս հատվածից են բռնել և հնարավոր է քարշ են տվել: Իսկ քարշ տալու մասին փաստում է փոշու մեջ կորած նրա տաբատը և զինվորական բատինկեքը:

Երրորդ նկարը ևս փաստում է նրա մասին, որ զինծառայողին քարշ են տվել, ինչի հետևանքով մացառներից, փշերից առաջացել են այդ քերծվածքները: Իսկ կրկին երրորդ նկարում բատինկան շատ ավելի լավ ու պարզ է երևում, որից էլ պարզ է դառնում, որ նա ոչ թե քայլելով է գնացել, այլ քարշ տված են տարել: Ուշադիր եթե նայեք, ապա կտեսնեք, որ փոշին, հողը բատինկի կապիչներից ներս է լցվել, ինչպես նաև բատինկի վերևի մասից է լցվել ներս: 

Կան մարդիկ, որ ասում են, լավ ինչի՞ պետք է Ադրբեջանը ասի լքել է դիրքը, կարող է ասել, որ դիվերսանտ է և 20 տարի դատել: Ոչ, Ադրբեջանին այս պահին պետք է, որ իր հասարակությանը ներկայացնի, թե Հայաստանի բանակը որքան վատն է, որ անգամ իրենց կողմն են անցնում հայ զինվորները, որ պատերազմի դեպքում միանշանակ հաղթելու են»:

Կիսվել նյութով