Մամուլ

Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում նորից կլցնի Հանրապետության հրապարակը. Ալեն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը ցանկության դեպքում «Իմ քայլը» դաշինքի հետ միասին նորից կլցնի Հանրապետության հրապարակը։

Այս մասին ասեց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությունից հետո դատարանների  մուտքերն ու ելքերը քիչ թվով  քաղաքացիներ փակելով:

«Մենք ժողովրդի հետ համագործակցում ենք և ներկայացնում ենք ՀՀ ժողովուրդը: Որեւիցե միջամտություն դատական համակարգին, իմ կարծիքով չկա, դա քաղաքական ակցիա էր։

Հայաստանի Հանրապետությունում նույն ընդդիմությունը երեւի դեռ չի ընկալում, որ ժողովրդին է պատկանում իշխանությունը, ոչ միայն գործադիրը, ոչ միայն օերնսդիրը, այլեւ դատականը» ,- ասեց ԱԺ փոխնախագահը:

Կիսվել նյութով