Մամուլ

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Ռուսաստան։ Վարչապետը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով:

Կիսվել նյութով