Մամուլ

Նիկոլի հետ խոսել եմ, որ Մանվելը բերդում չմեռնի, ամբողջ աշխարհում խայտառակ լինենք. Սարոյան

Երբ այն ժամանակ Մանվել Գրիգորյանի տանը նամակները տեսանք, բոլորս շոկի մեջ էինք, հիմա շոկից դուրս եմ եկել ու կպարզվի, թե որտեղից դրանք հայտնվեցին այդտեղ: Նիկոլի հետ խոսել եմ, որպեսզի էդ մարդը բերդում չմեռնի ու ամբողջ աշխարհում խայտառակ լինենք

Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:

Սարոյանը նշեց, որ այս պահին չի շփվում Մանվել Գրիգորյանի հետ։ «Ասենք, Մանվելը բերդում չեղավ, գնաց իրանց տուն, ո՞ւր պետք է փախնի, կարո՞ղ է փախնի երկրից: Վարչապետն էլ ասեց՝ գեներալ ջան, կա քննություն, կա բժշկություն: Եթե կտեսնեն, որ իրոք վատ ա, կփորձենք այդ հարցին ուրիշ ձեւի լուծում տանք»:

Կիսվել նյութով