Ազատ խոսք

«Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը». Էդուարդ Շարմազանով

«Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ալիեւին «կիրթ եւ նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարեւորագույն որեւէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»:

Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաեւ իրենց առաջնորդությամբ է ազատագրվել:

Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին եւ դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերիք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է:

Վերելակներում սիրախաղերի եւ ադրբեջանական ժողովրդին ռեւերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր:

Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը»:

Կիսվել նյութով