Մամուլ

Նարեկ Մալյանը կարող է բերման ենթարկվել ոստիկանություն

Նարեկ Մալյանը կարող է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ Ոստիակնության բաժնից նրան ծանուցում են ուղարկել ներկայանալու ոստիկանության Կենտրոնական հետաքննության բաժին։

«Հենց նոր ինձ այցելեց ոստիկանության հետաքննիչ Աջամօղլյանը և ծանուցում հանձնեց առ այն, որ, եթե չներկայանամ ոստիկանները ինձ ուժով բերման կենթարկեն:

Ի դեպ ուշագրավ է գործը, որի շրջանակներում ինձ պատրաստվում են ուժով բերման ենթարկել:

Սորոսի գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը պահանջում է ինձ ազատազրկել այն բանի համար, որ ես գետնին գրել եմ «Սորոսի վաստակներ»:

Ասեմ, որ հիմա էլ եմ գրում ու միշտ գրելու եմ»:

Կիսվել նյութով