Ազատ խոսք

«Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության»․ Արմեն Աշոտյան

«Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության»․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նայեցի Փաշինյանի ֆուտբոլային մոտ երկու խաղակես տևած եթերը և եկա հետևյալ եզրակացության՝

1. Փաստորեն նախորդ իշխանություններին վերագրվող Լիդիանի հետ կապված կոռուպցիոն ռիսկեր նույնպես չեն եղել:

2. Փաստորեն նախորդ իշխանությունների օրոք արված բնապահպանական փորձաքննությունների արդյունքները հավաստի էին և կեղծված չէին:

3. Փաստորեն այսքան տարի Նիկոլն&Co-ն ձեզ մոլորեցրել են:

4. Փաստորեն, նա չունեցավ բավարար արիություն բառացիորեն խոստովանելու դա, բայց իր ամբողջ եթերը հենց սրա մասին էր:

5. Փաստորեն Ամուլսարի ցիանիդը իրականում թունավորելու է հենց Փաշինյանի պաշտոնավարումը:

Հ.Գ. Սրանից լավ հոտ չի գալիս…»։

Կիսվել նյութով