Մամուլ

Նախորդ իշխանությունները հերոսին սարքեցին դասալիք, դասալիքին՝ հերոս. Սասուն Միքայելյան

Նախորդ իշխանությունները հերոսին սարքեցին դասալիք, դասալիքին՝ հերոս։ Այս մասին այսօր ԵԿՄ համագումարի ժամանակ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

Նա վստահեցրեց, որ երկրապահ կամավորական միությունն այնքան ժամանակ  կանգնած կլինի բանակի կողքին մինչև ազատագրվեն Ադրբեջանն ու Թուրքիան:

Ինչպես նաև Սասուն Միքայելյանի հրամանով՝  ԵԿՄ Աշտարակի մարզային խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գեղամ Սմբատյանը:

Ելույթից հետո Սասուն Միքայելյանը ԵԿՄ վարչության անդամների և ազատամարտիկ ընկերների հետ ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի հուշակոթողին: 

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել նյութով