Ազատ խոսք

«Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրում ու ինքնապարգևատրվում են». Գևորգ Պետրոսյան

«Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրում ու ինքնապարգևատրվում են». – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

«10.000 ուսուցիչ կրճատվում են…

Բա սրանից էլ լավ ապացո՞ւյց, որ երկիրը դատարկվում է:

Հիմա ինչ վիճակագրական նկարչություն էլ բերեն, պարզ է չէ՞, որ իրականությունն այլ է: Երկիրը դատարկվում է թե ֆիզիկապես, և թե բարոյապես:

Նախկինում ցնցոտիների մեջ վխտողները հիմա արդեն պարգևատրվում ու ինքնապարգևատրվում են, շրջում են հպարտ ու անհոգ, և օձի սառնասրտությամբ հայտարարում են, որ 10.000 ուսուցիչ մեր երկրում ավելորդ է…

Փոխարենն անզուսպ, անթաքույց ու անպատիժ գործելու հնարավորություն են ստանում անգրագետները և, իհարկե՝ նորին գերազանցության տրանսգենդերներն ու տրանսֆիստիտները…

Էսօր ու՞մ է հետաքրքրում. մի 10.000 ուսուցիչ ավել, պակաս…

Կարևորը՝ մի քանիսն իրենց լավ զգան, շրջեն, թռչեն ու թռչկոտեն…

Երկիր ենք կորցնում, Հայեր…»:

Կիսվել նյութով