Մամուլ

Նախկիններն իրար գլխի են հավաքվել. ներսում ամեն ինչ «եփվում է». հանդիպել են 2 Կարեն Կարապետյանները, Բեգլարյանը․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Չնայած նախկին իշխանության ներկայացուցիչները հրապարակավ ակտիվ քաղաքական գործողությունների չեն դիմում, սակայն ներսում ամեն ինչ «եփվում» է: Նախկիններն իրար գլխի են հավաքվել։

Քննարկումներ են ընթանում տարբեր ձեւաչափերով ու տարբեր թեւերի միջեւ, անգամ հստակ չէ, թե նախկիններից ովքեր են միեւնույն թիմում, քանի որ հաճախ նույն մարդը մի քանի թիմի հետ միաժամանակ քննարկումների մեջ է:

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որոշ գործարարներ ու գործիչներ հանդիպել են՝ քննարկելու Հայաստանի այսօրվա իրավիճակը, տնտեսական քաղաքականությունը, ներդրումների բացակայությանն ու հայ-ռուսական ոչ փայլուն հարաբերություններին առնչվող հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով