Սպորտ

Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան:

Հայաստանի ազգային օլիպիական կոմիտեի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյանը:

«Նազիկն այլևս չի մարզվում: Այդ մասին հայտարարությամբ էլ է հանդես եկել: Ադամսի ցուցակներից էլ ենք նրան հանել:

Հայտնել է, որ զբաղված է իր ընտանիքով, խնդրել է իրեն չանհանգստացնել, այլևս չի մարզվելու և մրցումների չի մասնակցելու»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Կիսվել նյութով