Մամուլ

Յուրի Խաչատուրովի որդին դատական հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ դեմ

Յուրի Խաչատուրովի որդին դատական հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի և նրա կնոջ դեմ:

Հայցվորը՝ Իգոր Խաչատուրով, պահանջում է պարտավորեցնել պատասխանողին՝ ինքնակամ քանդել կառույցը և դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Հայցադիմումը դատարան էր ներկայացվել 2018 թվականի հոկտեմբերին, սակայն տեխնիկական խնդիրներ էին առաջացել:

Իգոր Խաչատուրովի ներկայացուցիչ Գուրգեն Մալխասյանը 2019-ի հուլիսի 11-ին նոր հայցադիմում է ներկայացրել: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին:

Կիսվել նյութով