Մամուլ

Մտնում ես շունչդ կտրվում է, նարկոզ ստացած դուրս ես գալիս․ քաղաքացիները՝ գետնացումների մասին

Մտնում ես շունչդ կտրվում է, նարկոզ ստացած դուրս ես գալիս։ Քաղաքացիները բողոքում են գետնացնումներում տիրող գարշահոտությունից։

Այս սարսափելի վիճակը տիրում է նաև կետրոնական մասերում առկա գետնանցումներում։ Մարդիկ շունչները պահած արագ անցնում են, որ շնչահեղձ չլինեն։

Քաղաքացիներն առաջարկում են այդ հսկայական տարածքները անտերության մատնելու փոխարեն ավելի խելացի օգտագործել։

Օրինակ՝ դրսում, պատերի տակ առևտրով զբաղված մարդկանց հատկացնել այդ տարածքները։

Կիսվել նյութով