Մամուլ

Մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին․ Արմեն Աշոտյան

Մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին․ նման գրառում է կատարել Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում․

«Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում մենք ականատեսը կլինենք հեղափոխական տեռորի նոր սեզոնին, որովհետև՝

– Իշխանությունները ադեկվատ չեն ընկալում քննադատությունը:

– Իշխանությունները մտահոգված են իրենց ամիս-ամիս գահավիժող վարկանիշով:

– Իշխանությունները ի վիճակի չեն կատարել իրենց խոստումները:

– Իշխանությունները ի զորու չեն անգամ պահպանել երկիրն այն վիճակում, որում ստացել են:

– Իշխանությունները չեն կարողանում պատշաճ “գուրգուրել” Նիկոլ Փաշինյանի ժամանակին սրբադասված կերպարը:

– Իշխանությունները բացի արդեն ավանդական դարձած հանրապետականներից, սկսել են սևեռվել նաև խորհրդարանական ընդդիմության վրա:

– Իշխանությունների ներսում ակնհայտ են դառնում ներքին խմորումները:

Վարչախումբը դժվար թե գիտակցի, որ քաղաքական հողի վրա հետապնդումներով ոչ միայն չեն կարող կանգնեցնել վարկանիշի շարունակական անկումը, այլև միայն արագացնելու են այդ գործընթացը:

Ուստի, մոտ ապագայում կարող ենք սպասել և հետևել ոչ միայն Game of Thrones-ի նոր սեզոնին, այլև «Նիկոլ՝ Եվրոպայի նոր դիկտատորը» թրիլերին»:

Վերլուծելով վերջին շաբաթներին երկրում տեղի ունեցող իրադարձությունները, մի հստակ կանխատեսում եմ անում՝ շատ մոտ ապագայում…

Gepostet von Armen Ashotyan am Montag, 15. April 2019
Կիսվել նյութով