Շոու-բիզնես

Մոսո Կարապետյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը և տխրելու պատճառը

Մոսո Կարապետյանն ընտանիքի հետ մի քանի ամսով Հայաստանում էր: Առիթը «Ֆուլ Հաուս» հումորային նախագծի վերջին եթերաշրջանի նկարահանումներն էին: Հայրենիքում դերասանն ընտանիքի հետ հասցրել է նոր ֆոտոշարք իրականացնել: Մոսո Կարապետյանի ընտանեկան նոր ֆոտոշարքը և տխրելու պատճառը։

«Աշխատանքին զուգահեռ վայելում էի ընտանիքիս եւ ընկերներիս ներկայությունը: Ամենակարեւորն այն էր, որ հարազատներս առաջին անգամ տեսան տղայիս: Այդ ամիսների ընթացքում հասցրի լինել Կապանում, Գյումրիում, Վանաձորում եւ այնտեղ տանող ճանապարհների բոլոր փոսերում:)»,-նշել է դերասանը:

Մոսո Կարապետյան

Մոսոյի խոսքով՝ օրերը հայրենիքում շատ արագ են անցել.«Գեղեցիկ եւ հաճելի բազում պահեր եմ ունեցել: Իսկ լուսանկարահանման միտքը կնոջինս էր. ես այնքան էլ չեմ սիրում նկարվել: Տղաս իրեն շատ լավ պահեց այդ օրը, կարծես սիրում է ֆոտոշարքերի մասնակցել, ինձ պես չէ»:

Մոսո Կարապետյան

Դերասանը նշել է նաեւ, որ տխրել է «Ֆուլ Հաուս» նախագծի ավարտի պատճառով, քանի որ այն շատ բան է տվել իրեն.«Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր կապ ունեին նախագծի հետ: Բայց ամեն ինչ դեռ առջեւում է, նոր նախագիծը եփման փուլում է, եւ հաջողության դեպքում այն կհանձնենք հանդիսատեսի դատին»:

Մոսո Կարապետյան

Աղբյուր՝ bravo.am

Կիսվել նյութով