Շոու-բիզնես

Մոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակում Դուբայից շտապ տեղափոխել են Երևան. նա հիվանդանոցում է

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը, ով, ի դեպ, վերջերս լքել էր հայրենիքը՝ պնդելով, որ Հայաստանն արժանի չէ իր ներկայությանը, արտերկրում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որի պատճառով նրան առավոտյան ստիպված են եղել շտապ տեղափոխել Հայաստան: 

ShowBiz.am-ին այս մասին հայտնել է վերջինիս մենեջերը նշելով, որ Անիտայի վիճակը ծանր է, նա գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում: «Այո, մենք այս պահին գտնվում ենք հիվանդանոցում: Անիտային Դուբայից շտապ տեղափոխեցին Երևան, քանի որ ծանր առողջական խնդիրը գլուխ բարձրացրեց բարձր ջերմաստիճանի պատճառով»:

Այն հարցին, թե ինչ հիվանդությամբ է տառապում մոդելը, վերջինիս մենեջերը չցանկանալով շատ բացել փակագծերը այնուամենայնիվ պատասխանեց, որ այդ հիվանդությանը հակացուցված է շատ բարձր ջերմաստիճանը:

«Դուբայում մոտ 50 աստիճան շոգ էր, ինչն էլ հանգեցրեց հիվանդության շատ սուր դրսևորմանը: Անիտային շուտով կտեղափոխենք ավելի զով միջավայր, որպեսզի վերջինս փոքր-ինչ կազդուրվի»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Անիտան հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ, բայց այդ գրառումը ժամեր անց հեռացրեց իր Ֆեյբուքյան էջից․

Հայաստանը արժանի չէ իմ ներկայությանը․․․ Մոդել Անիտա Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում երկու լուսանկար է հրապարակել Ջերմուկի բնաության գրկում՝ և գրառում կատարել․ «Հայաստանն ապրելու տեղ չէ, ևս մեկ անգամ վստահ ասում եմ և պատրաստվում լքել այս թշվառ երկիրը:  Պատրաստվում եմ լքել, որպեսզի կարողանամ ազատվել այս աղբի հոտից,այն քաղաքապետից ով միայն կեղտ է տարածում:

Ուզում եմ ազատվել նախանձ ու չարակամ մարդկանց ներկայությունից, բայց միաժամանակ հիշեցնում եմ իմ չուզողներին, որ ես հեռվից էլ նրանց շնչել չեմ թողնելու: Ես գնահատում եմ ինձ և իմ աշխատանքը, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս երկին ուղակի «ԱՐԺԱՆԻ» չէ իմ ներկայությանը…առավել ևս իմ աշխատանքի դիմաց հարկեր ստանալուն: Ես լքում եմ Հայաստանը հույս ունենալով, որ այն կլինի ԸՆԴՄԻՇՏ: Կվերադառնամ այն ժամանակ, երբ փոխվի աղբ քաղաքապետնն իր աՂբերով: Հ.Գ. վատ քաղաքապետ, վատ երկիր ու լիքը վատ…»։

Կիսվել նյութով