ՄամուլՄշակույթ

Մշակութային օջախը ոչ օֆիս է, ոչ էլ «ԵրԱԶ» արտադրող գործարան, որ փակես ու տեղը բնակելի շենք կառուցես. Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Յուրաքանչյուր մշակութային օջախ իր ժամանակի ծնունդն է, բայց դա չի նշանակում, որ այս կամ այն թատրոնը կամ, օրինակ, թանգարանը միայն այդ սերնդի համար է:

Երևանի կամերային թատրոնը իմ սերնդակից երևանցիների «Տագանկան» , «Современник»-ն ու «Ленком»-ն էր, Երգի թատրոնն ու Համազգայինը` 90-նների սերնդի քիչ լուսավոր վայրերից երկուսը, որտեղ ներկայացումներն անցնում էին մոմի լույսի տակ, բայց լեփ-լեցուն դահլիճներում: Ասում են, որ դրամատիկական թատրոնը եղել է 60-ների սերնդի նոր շունչը:

Ի դեպ, յուրաքանչյուր թատրոն կամ մշակութային այլ օջախ ունենում է վերելքի և վայրեջքի տարիներ: Դա շատ գործոններից է կախված` ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ:

Կարելի է մտածել կամ խնդիր դնել, թե ինչպես այս կամ այն մշակույթի օջախը դարձնել ավելի հետաքրքիր տվյալ սերնդի համար և ժամանակակից պահանջներին համապատասխան: Բայց մշակութային օջախը ոչ օֆիս է, ոչ էլ «ԵրԱԶ» արտադրող գործարան, որ փակես ու տեղը բնակելի շենք կառուցես:

ՄԻ ԱՐԵՔ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆԵՐ: ԾԻԾԱՂԱՏԵՂԻ ԵՔ ԴԱՌՆՈՒՄ»:

Կիսվել նյութով