ՄամուլՏեսանյութ

«Մի տարի պաշտոնավարում եք, ոչ մեկիդ էրեխու հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա, որ չկա». Միրզոյանը՝ նախարարներին

«Մի տարի պաշտոնավարում եք, ոչ մեկիդ էրեխու հաշվին մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա, որ չկա»։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ ՀՀ-ում տարվող կադրային քաղաքականությանը, մասնավորապես՝ շրջանառվող տեսակետներին, թե ներկայիս իշխանության կադրային քաղաքականությունը վատն է:

«Խոսում են այն մասին, որ վարչապետը լավն ա, կադրային քաղաքականությունը լավը չի: Առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, որովհետև օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը մեզ հնարավորություն չի տալիս շտկել այդ վատ քաղաքականությունը»,- ասաց Միրզոյանը:

Նա օրինակներ բերեց. «Ռուստամ Բադասյանը. հլը մարդը չի նշանակվել, ասում են՝ վատ կադրային քաղաքականություն է: Դե կտեսնեք, որ Ռուստամ Բադասյանից լավ արդարադատության նախարար չի եղել: Կադրային վատ քաղաքականություն է, քանի որ նախարարներից ոչ մեկ 250 անշարժ գույք չունի»,- ելույթի ընթացքում ասաց Միրզոյանը:

Կիսվել նյութով