ԱշխարհՇոու-բիզնես

«Մի մոռացեք շնորհակալություն հայտնել մերօրյա հերոսներին՝ բժիշկներից մինչև առաքիչներ»․ Առնոլդ Շվարցենեգեր (Տեսանյութ)

«Մի մոռացեք շնորհակալություն հայտնել մերօրյա հերոսներին՝ բժիշկներից մինչև առաքիչներ»․ Առնոլդ Շվարցենեգեր

Համաշխարհային հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որով իր շնորհակալական խոսքն է հայտնել այն մարդկանց, ովքեր պայքար են տալիս կորոնավիրուսի դեմ։

Տեսանյութին կից Շվարցենեգերը գրել է՝

«Մի մոռացեք շնորհակալություն հայտնել այն հերոսներին, ովքեր այս պահին այդքան անձնուրաց ծառայություն են մատուցում` բժիշկներ, բուժքույրեր և մինչև մթերային խանութների աշխատակիցներ և առաքիչներ:

Ֆիլմերում ես պարզապես հերոսի դեր եմ խաղում, բայց նրանք իրական հերոսներ են»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով