Մամուլ

Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են․ ՊՆ-ում լարված իրավիճակ է․«Հրապարակ»

Պաշտպանության նախարարությունում լարված իրավիճակ է, գեներալիտետը նեղված է  բանակում սկսված մասշտաբային ստուգումներից։ «Բոլորիս որպես հանցագործ են նայում։ Խնդիրը ոչ թե կոռուպցիան է կամ չարաշահուների բացահայտումը, այլ բանակը համընդհանուր թիրախ դարձնելը։ Մի գեներալի նկատմամբ հետախուզում է հայտարարված, մեկին կալանավորել են, մյուսին՝ որպես վկա ներգրավել, մեկը մտնում է քաղաքականություն և փչանում, իսկ սրանք մարդիկ են, ովքեր՝ լավ կամ վատ, բանակի ու բանակի կառուցման հետ առնչվել են։ Այսինքն՝ բոլորին գլխատում են, իսկ ովքե՞ր են տակը մնում։ Գոնե բանակի մասով շոուներ չպետք է անեին, ուրիշ ոլորտներում ինչ ուզում է՝ անեն»,- ասում է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով