Մամուլ

Միջազգային հարթակներում արդեն գիտեն՝ Հայաստանի հետ չեն կարող խոսել ճնշումների տեսքով

Միջազգային հարթակներում արդեն գիտեն՝ Հայաստանի հետ չեն կարող խոսել ճնշումների տեսքով։ Շատ բացատրություններ կարող են լինել։

Հնարավոր է՝ կապված է նրա հետ, որ Հայաստանում վերջերս է փոխվել իշխանությունը, մյուսների դեպքում, այսպես ասած, «վետերանների» հետ գործ ունենք։

Ինչևէ, ցանկացած դեպքում, կարծում եմ, որ մեք պետք է ոչ թե այդպիսի դետալներին ուշադրություն դարձնենք, այլ ընդհանուր առմամբ նայենք՝ գործընթացներն ուր են գնում» ,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի դիրքերը թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ՀԱՊԿ-ում, ընդհակառակը, ամրապնդվում են։

Պատգամավորը նշեց, որ այսօր Հայաստանին միջազգային ցանկացած հարթակներում՝ լինի արևելք, արևմուտք, հյուսիս, թե հարավ, այսօր ավելի լուրջ են ընդունում, մարդիկ գիտենք, որ այսօր Հայաստանի հետ չեն կարող խոսել վերջնագրերի կամ ճնշումների տեսքով։

Կիսվել նյութով