Մամուլ

Մինչև 18 տարեկանների անվճար բուժօգնության ծրագիրն ուժի մեջ է մտել այսօրվանից. Տեսանյութ

Մինչև 18 տարեկանների անվճար բուժօգնության ծրագիրն ուժի մեջ է մտել այսօրվանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նախորդ շաբաթ ընդունված կառավարության որոշումներն արդեն գործում են: Գործում են այսօրվանից, քանի որ ընթացակարգային առումով որոշակի ժամանակ էր պետք:

Լինում են ահազանգեր, որ հիվանդանոցները հրաժարվում են օգնել մինչեւ 18 տարեկաններին, ուզում եմ տեղեկացնել, որ հենց այսօրվանից այդ օրենքն ուժի մեջ է: Բոլոր այն հիվանդանոցները, որոնք իրականացնելու են այդ սպասարկումը, այսօր տեղեկացվել են, իրազեկվել են, տեղի է ունեցել հավելյալ միջոցների վերաբաշխում, տեղի կունենան համաձայնագրերի կնքումներ, նաեւ արդեն իսկ եղել է գների համահարթեցում:

Հիշեցնեմ, որ հիվանդնոցային բուժումը, որը նախկինում հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաների համար, այսուհետ հասանելի է մինչեւ 18 տարեկանների համար: Այս ծառայությունը մատուցվում է այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ եւ պայմանագրեր նախարարության հետ»,-ասեց նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել նյութով