Ազատ խոսք

«Մինչև փետրվար ժամանակ ունեք խելքի գալու, հետո ես սպառնում եմ դառնալ պետությունը զավթած անհայրենիքների մղձավանջը»

«Մինչև փետրվար ժամանակ ունեք խելքի գալու, հետո ես սպառնում եմ դառնալ պետությունը զավթած անհայրենիքների մղձավանջը»

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։

«Իրավապահ համակարգի իմ աղբյուրներից տեղեկացա, որ օրեր առաջ իշխանական վերին օղակներում դժգոհություն է կուտակվել իմ դեմ կոմպրոմատային պայքարի անարդյունավետության առումով:

Որպես հետևանք հանձնարարվել է ևս մեկ անգամ մանրակրկիտ ստուգել իմ կենսագրությունը ներառելով ավելի վաղ ժամանակահատված` սկսած իմ «վերջին զանգի» օրերից առ այսօր:

Կառավարությունում հրաժարվում են հավատալ, որ ես իմ կամքով հրաժարվել եմ պետական պաշտոնից, ծառայողական մեքենայից և այլ ատրիբուտներից դեռևս իշխանափոխությունից մեկ տարի առաջ` 2017 թվականին:

Իմ պաշտոնավարելու մոտ 6 տարիների ընթացքում որևէ կոռուպցիոն պատմության մեջ չեմ հայտնվել (այո, այդպիսի պաշտոնյաներ կան), ստուգվել է նույնիսկ այն տպարանը որտեղ տպվել են իմ գրքերը:

Հատուկ ջանասիրությամբ ուսումնասիրվում է իմ գործունեության վերջին 2018 թվականից մինչ այսօր ժամանակահատվածը: Հանձնարարված է ամեն գնով ինչ որ բան գտնել և օրենքից դուրս հայտարարել ինձ:

Անշուշտ այս ամենը մի նպատակ է հետապնդում` ինձ լռեցնելու և ՎԵՏՕ-ի գործունեությունը կասեցնելու նպատակ:

Միանգամից ասեմ, որ դա անիրականանալի նպատակ է:

Ես ստիպված եմ ընդունել ինձ պարտադրված խաղի կանոնները և իմ գործողությունները կազմակերպել այդ կանոնններին համահունչ:

Մինչև փետրվար ժամանակ ունեք խելքի գալու, հետո ես սպառնում եմ դառնալ պետությունը զավթած անհայրենիքների մղձավանջը:

Ես սկսել եմ հաճույք ստանալ պրոցեսից, իսկ դա շատ վտանգավոր է, շատ…

Հ. Գ. ի դեպ, ընտանիքս ողջունում է իմ այս որոշումը և ամեն ինչով սատարում է ինձ»:

Կիսվել նյութով