Մամուլ

Միգուցե Նիկոլի ծնոտին մի երկու հարված ստիպված լինենք տալ. Արթուր Դանիելյան

Hayeli.am-ը գրում է․ Հարցազրույց Ադեկվադ նախառեձնության ղեկավար Արթուր Դանիելյանի հետ:

-Վերջին շրջանում ուշադրության կենտրոնում եք, մամուլն անընդհատ անդրադառնում է ձեզ, ակցիաներ եք կազմակերպում և այդ ակցիաներին կամ գործողություններին հաջորդում են գործընթացներ, ձեզ տանում են ոստիականություն: Տպավորություն է, որ դա հատուկ է արվում, ձեզ տանեն, հայտարարեք, ուշադրության կենտրոնում հայտվեք, ազատ արձակեն, հետոկրկին: Բավականին նմանություն կա Նիկոլ Փաշինյանի ոճի հետ, ինչ-որ ժամանակ միասին ճանապարհ եք անցել, դուք դրա կրողն եք, թե կարծո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանի դեմ կարելի է պայքարել միայն իր ոճով, իր ձեռագրով:

-Անշուշտ պայքարի ընթացում որոշակի կոնսեսուսների հետ ստիպված ենք գնալ, օբյեկտիվ իրականության հետ, ցավալի է երբեմն, ես իմ ելույթներում սկսել եմ ոչ նորմատիվային լեսքսիկա կիրառել, ստիպված եմ եղել, ինձ համար դա ամենացավալի կոնսեսուսն է: Այն մարտավարությունը, որը ընտրել էին այսպես կոչված քայրածաները մեզ պարտադրեց գոնե հակագարոհել, որոշակի խրամատներ ետ վերցնել հենց այդ գործիքազամի կիրառմամբ:

Իրենք շատ լավ հասկանում են, որ մեր հասարակությունը սեռական բնույթի հայհոյանքները առհասարակ անըդունելի է համարում,որպեսզի դաշտը ամայացնեն, բովանդակությունից զրկեն և հակահրավածներ չստանան,իրենք սկսեցին կիրառել հենց նորմատիվային լեքսիկան ֆեյքերի օգնությամբ: Որտեղ, որ ֆեյքերը մտնում և սկսում էին հայհոյել, միանգամից կանայք հեռանում էին այդ խոսակցությունից ու տղամարադկանց ճնշող մեծամասնությունը հետևում էր կանանց օրինակին: Այս ձևով սոցիալական ցանցը նրանք մեկ տարի առաջ գրավեցին: Երբ մեր ուղղությամբ սկսեցին նույն այդ անբովանդակ հարձակումները, ես որոշեցի օբյեկտիվ իրականության հետ հաշվի նստել և հակագրոհել, որը աշխատեց:

-Նույն բառապաշարո՞վ:

-Մեզ օրինակ մեղադրում էին, որ մենք ֆինանսավորվում ենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից, ես նման բան ասողների մայրերին հիշատակեցի, թեմաները սկսեցին փակվել: Ռեալ օգտատերերը սկսեցին դրան այլևս չանդրադառնալ: Բայց նմանություններ եթնադրում եմ կան, հիշում եմ՝ ժամանակին Նիկոլին էին մեղադրում, որ նա Սերժի մարդն է, հիմա էլ ոմանք ինչպես նշեցիք մեզ են մեղադրում: Դա շատ ցավալի է, որովհետև ակներև է, որ ահագին մարդ, քաղաքական գործիչներ դասեր չքաղեցին այն ամենից, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Մեկ տարի առաջ պետությունը կորցրեցինք, որովհետև իրական սպառնալիքները թողած անմիաստ բաների շուրջ էին վիճում, հիմա էլ փորձում են դեռ չսպանված արջի մորթին կիսել:

-Եթե հանկարծ քննադատություն կա, մինագամից հարձակում է լինում, արդո՞ք չի արժեզրկվում այդ նույն սոցցանցը, որովհետև մի գիտակից շերտ ի վերջո դուրս է գալիս, և այն վերածվում է աղբամանի, իսկ աղբամանից ո՞վ պետք է օգտվի՝թափառականները, հնարավոր է այն դառնա նման մի վայր :

-Դա տեխնիկապես հնարավոր չէ, իրենց բոլոր քայլերը կարճաժամկետ են`մեկ կամ երկու քայլանոց կոմբինացիաներ, բայց այդ կարճաժամկետ քայլերով արդյուքների հասնում են, մի քանի անգամ սահմանադրական կարգ են խախտել: Մեզ վեհ պահելով ցածրորոկ դիսկուրսից հեռու մնալով, մենք բոյ չենք տալիս, խրամատից դուրս ենք գալիս առանց պատերազմի:

-Շարունակել՞ու եք իրենց բառապաշարով:

-Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի: Եկել է դիսուրկսը դեպի բովանդականին դաշտ տանելու ժամանակը, մենք կազմակերպում ենք համաժողով, քաղաքական օրակարգը կքննարկենք, բազմաթիվ համապատասխան փորձագետների հետ, մեր հետևորդների բանակն է աճում, սրանով բաներ թույլ կտանք, որ չէինք թույլ տա կես տարի առաջ: Վեհ կեզվածքը ցավոք այս պահին շատերիս համար շռայլություն է: Ինչ վերաբերվում է այն փաստին, որ մեզ բերման են ենթարկում, անցել է մեկ տարի, բայց ահագին փորձագետներ դեռ սթափ չեն կարողանում գնահատել…

-Հաճույքով եք ամեն ինչը անու՞մ:

-Այն, որ ես լաչառություն չեմ անում, չեմ գոռում, չեմ լացում, բողոքում, ինձ համար իրոք ծիծաղելի է այդ ամենը: Մեզ Գորիսում իբր ուժեղացված ծառայություն կատարելիս կանգնեցնում են, փորձում են փաստաթղթերում ինչ-որ թերություններ տեսնել, հետո փորձում են ալկոհոլի պարունակությունը ստուգել, հետո հասկանում են, որ խնդիր չկա, ասում են, որ Գորիսից ահազանգ կա, որ կասկածելի մեքենան կասկածելի անձանցով, կասկածելի արագությամբ սլանում է մայրուղով, բայց մենք այդ ժամանակ դեռ Գորիս էլ չէինք մտել: Ես չեմ կարող չծիծաղել:

-Այսօրվա իշխանության քայլերի վրա դուք ծիծաղում էիք, նախորդների ընտրություններին, ՕՐՕ-ն որ մասնակցեց, ինչպիսի քայլերին էին գնում: Ավելի լավ չէ ծիծաղել, անցնել, քան այն ժամանակվա նման:

-Դժվարանում եմ հասկանալ համեմատության եզրերը: Նախկին իշխանությունները բազմաթիվ բացթողություններ ունեին, հիմնականը քաղաքական կամքի պակասն էր, ես չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում, բայց ակնհայտ էր, որ նախկինները քաղաքական կամք դրսևորելու խնդիր ունեին: Եթե Սերժ Սարգսյանը հենվեր ուժայինների վրա, Նիկոլ Փաշինյանը չէր լինի, չէին լինի նաև Սասնա Ծռերը:

-Գուցե սխալվեց:

-Չէր հենվում:

-Վովա Գասպարյանը, Ազգային անվտանգությունը Սերժ Սարգսյանի հենասյուներ՞ը չէին:

-Ոչ, Վովա Գասպարյանին, Լևոն Երանոսյանին եթե ազատություն տար, Նիկոլ Փաշինյան չէր լինի:

-Ազատություն չունեին դրա համար եղավ, թե՞ գնացինք որոշակի կոմպրոմիսների:

-Սերժ Սարգսյանը իր բնավորությամբ շատ մեղմ մարդ է, մարդասեր մարդ է, երբեմն նույնիսկ դա վերածվում է կեղծ մարդասիրության, որովհետև եթե համեմատենք Ռոբերտ Քոչարյանին և Սերժ սարգսյանին ակնհայտ է, որ շատ ավելի ագրեսիվ քաղաքական մարդ էր Քոչարյանը, բայց դրա արդյունքոմ սահմանադրական կարգ չտապալվեց, բայց Սերժ Սարգսյանի քայլերի արդյունքում տապալվել է:

-Նրա աշխատաքի արդյունքում ունեցանք պլյուս երեք միլիարդ, Սերժ Սարգսյանի աշխատանքի արդյունքում ունեցանք մինուս յոթ միլիարդ:

-Թվային առումով ես նման պնդում չէի անի, Սերժ Սարգսյանի շրջանը ավելի բարդ էր:

-Ունեցանք այնպիսի պատկեր, որ իշխանությունը փոխնցվեց ձեր սիրելի Նիկոլ Փաշինյանին:

-Տնտեսական ցուցանիշների առումով ես այդ համեմատականը կոռեկտ չեմ համարում, 2008-ի ֆինանսական ճգնաժամը շատ մեծ հարված էր, և վարչապետի Տիգրան Սարգսյանի և Սերժ Սարգսյանի շնորհիվ մեր բանկերում փող ունեցող մարդիկ իրենց ավանդները չկորցրեցին:

-Այնքան համաշխահային տնտեսությունից կտրված էին:

-Դա սուտ է, որովհետև ՀՆԱ-ի ամենածմեծ նահանջը ունեցել է Հայաստանը և ևս մեկ երկիր: Եթե մեր ելակետային տվյալները վերցնենք, մեր աշխարհագրական դիրքը, որ երկրաշարժ, պատերազմ է տեղի ունեցել, որը չի ավարտվել, էֆֆեկտիվության առումով Հայաստանը վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի ամնաարդյունավետ կալավարվող երկիրն է եղել, մեր նման երկիր աշխարհում չորսը կա և եթե այդ չորսի հետ համեմատենք, միանշանակ շատ ավելի շահավետ դիրքում էր:

-ՀՀԿ-ն երբ իշխանությունը կորցրեցին, սկսեցին ոչ թե տասը տարվա թվեր ներկայացնել, այլ քսան: Մոտավերապես նույնն է: Անցնենք հաջորդ թեմային. ասացիք, որ եթե նման բառապաշարով կխեսեն, մենք պատասխանը կտանք...

-Ձեռնաշղթաներով ինձ բերման ենթարկելու պատճռաներից մեկն էր հենց դա էր, կրկնօրինակեցի բառացիորեն այն նախադասությունը…

– էսօր որ Բակոյենք եկել են ստեղ, սա նախազգուշացումա ձեզ. ես առաջինը կլինեմ, որ կոչ կանեմ, որ գնանք ու գլուխները քարով ցխենք»: Սա Ջիվան Աբրահամյանի խոսքերն են, որ դուք պատասխանում եք` «շուտով մենք կարող է կոչ անենք, որ Նիկոլ Փաշինյանի գլուխը պետք է քարով ցխենք» : Ինչո՞վ էիք դուք տարբերվում նման հայատարություն անող անձից:

-Կոնկրետ այս դրվագում դա ուղղիչ դաստիարակչական արտահայտություն էր:

-Հայրական ապտակ:

-Ապտակի դեռ չի հասել, միգուցե ժամանակը գա և ծնոտին մի երկու հարված ստիպված լինենք անել, ես սա նույնպես Նիկոլ Փաշինյանի բառապաշարով եմ ասում: Հասկանում եք, այդ մարդը շատ տհաս է, իր ճանապարհը դա ապացուցել է նույնիսկ համալսարանում, բայց ուշ թե շուտ որոշ դասեր ստիպված է լինելու քաղել:

-Կարծո՞ւմ եք կոռեկտ է մեր ընտրված վարչապետին նման բաներ ասել:

-Եթե իրականության արձանագրումը դուք կոռեկտ չեք համարում, գուցե այս հարցազրույցը չլիներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ

Կիսվել նյութով