Ազատ խոսք

Մեր քաղավիացիան արդեն լիցենզիա չունի, մինչդեռ այս կինը պարգևավճարվել է և ամենապատասխանատու պահին թռել․ Սոնա Աղեկյան

Մեր քաղավիացիան արդեն լիցենզիա չունի, մինչդեռ այս կինը պարգևավճարվել է և ամենապատասխանատու պահին թռել․ Սոնա Աղեկյան

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Տաթևիկ Ռևազյան

Պաշտոնավարման 1 տարվա ընթացքում շրջագայել է 11 երկրի 13 քաղաքով, ինչի համար ՀՀ քա­ղաքացիները վճարել են շուրջ 18 մլն ՀՀ դրամ, որից ավելի քան 12 մլն ՀՀ դրամ՝ ավիատոմսերի համար և ավելի քան 5.5 մլն ՀՀ դրամ՝ օրապահիկի և գիշերավարձի համար։

ՔԱԿ նախագահի գործուղումնե­րում ամենաուշագրավ կետերից մեկն այն է, որ նա իր պաշտոնա­վարման մեկ տարվա ընթացքում չի մասնակցել ԵԱՏՄ որևէ նիստի, փոխարենը հասցրել է 3 անգամ լինել Բրյուսելում և 2 անգամ՝ Ֆրանսիայում։

Եվ մեր քաղավիացիան արդեն լիցենզիա չունի, մինչդեռ այս կինը պարգևավճարվել է և ամենապատասխանատու պահին թռել…»։

Կիսվել նյութով