ՏեսանյութՔաղաքականություն

«Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի»․ Արմեն Սարգսյան

Մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն, այն պետք է փոխվի. «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Հայաստանը փոփոխությունների կարիք ունի, որոնք կվերաբերեին Սահմանադրությանն ու մի շարք օրենքների: Խնդիրն այն է, որ մենք չունենք հավասարակշռված Սահմանադրություն: Մեր Սահմանադրությամբ հսկայական լիազորություններ են տրված կառավարությանն ու վարչապետին: Հայաստանում դա անվանում են «սուպերվարչապետություն» և պարոն Փաշինյանը առաջիններից էր խորհրդարանում, երբ ընդդիմության առաջնորդ էր, քննադատում էր այս ամենը: Իրական իշխանությունը պետք է բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև»,-ասել է Սարգսյանը:

Կիսվել նյութով