Աշխարհ

Մենք կանգնած ենք համաճարակի առջև․ Էմանուել Մակրոն

Մենք կանգնած ենք համաճարակի առջև․ Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այցելել է Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց, որտեղ նախօրեին պացիենտը մահացել էր Covid-19 կորոնավիրուսից։

Հիվանդանոցում Մակրոնը հայտարարել է․ «Մենք կանգնած ենք համաճարակի առջև, որին պետք է լավագույնս պատրաստվել։

Մեր առջև ծառացել է ճգնաժամը, համաճարակ է սպասվում… Մեր պարտքն է լավագույնս դիմակայել դրան»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Նա բժիշկներին հավաստիացրել է, որ կաջակցի նրանց:

Նախօրեին Պիտյե-Սալպետրիերում մահացել էր 60-ամյա ուսուցչուհի, որը կորոնավիրուսից մահացած առաջին ֆրանսիացին էր։ Փետրվարի կեսին Ֆրանսիայում կորոնավիրուսի հետեւանքով 80-ամյա չինացի զբոսաշրջիկ էր մահացել։

Ներկայում Ֆրանսայում վարակված է 18 մարդ։

Կիսվել նյութով