Շոու-բիզնես

«Մենք լավ ընկերներ ենք ու նման ստոր քայլի չէի գնա»․ Սարոն պարզաբանել է Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ անախորժությունը

Վերջերս համացանցում տեսանյութ էր տարածվել երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ , որտեղ նա վիճում էր ինչ-որ մեկի հետ:

Ըստ շրջանառվող լուրերի՝ տեսանյութը տարածել է երգիչ Սարոն։ Սարոն Ինստագրամի իր էջի “story” բաժնում գրառում է կատարել և պարզաբանել կատարվածը։

«Հարգելի ընկերներ և հետևորդներ, մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե իմ վաղեմի ընկեր ու մեր ընտանիքի բարեկամ Հայկ Ղևոնդյանի մասնակցությամբ՝ աղմուկ բարձրացրած տեսանյութի տարածման հեղինակը ես եմ, չի համապատասխանում իրականությանը։

Զերծ մնացեք ապատեղեկատվություն տարածելուց։ Բոլորը գիտեն, որ մենք լավ ընկերներ ենք ու նման ստոր քայլի ես չէի գնա։ Ավելին՝ ամենավատ խոսքերս ես եմ ուղղում այդ տեսանյութը տարածողին։ Սիրով՝ ձեր Սարո»։

Սարո թովմասյան
Կիսվել նյութով