Մամուլ

Մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել, բայց հանուն ոչնչի. Աննա Հակոբյան

Մենք բազմաթիվ զոհեր ենք ունեցել, բայց հանուն ոչնչի. Աննա Հակոբյան

«Մենք խոսում ենք «Կանայք՝ հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, որի էությունը բնավ Ադրբեջանի կանանց դիմելը չէ։ Դա հընթացս տեղի ունեցավ։ Մենք դիմում ենք ոչ թե Ադրբեջանի կանանց, այլ ըստ էության դիմում ենք Ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր երկրներին, կողմերին և միջնորդություն իրականացնող երկրներին։

Մեր կոչը նրանց մեկն է ընդամենը, որպեսզի հրադադարի ռեժիմը պահպանվի անբեկանելիորեն, որպեսզի չսպանեն սահմանը պահող երիտասարդ զինվորներին՝ ինչպես հայկական կողմից, այնպես էլ՝ Ադրբեջանի կողմից»։

«Ես հույս ունեմ, որ ադրբեջանցի կանայք նույնպես կարձագանքեն, և իրենք էլ իրենց հերթին՝ կոչ կանեն հակամարտող կողմերին, իրենց ղեկավարությանը՝ երբևէ չդիմել զենքի ուժին։

Փոխարենը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչն արդեն, բարեբախտաբար, վերականգնվել է, բանակցային գործընթացը, և իրենց ուժը չափեն բանակցությունների սեղանի շուրջ և հարցի լուծումը փորձեն բերել իրենց գաղափարներով և ոչ թե՝ երիտասարդ կյանքեր խլելով»,- ասել է ՀՀ վարչապետի տիկինը։

Կիսվել նյութով