Մամուլ

Մեղրիի որսորդները 17 դիվերսանտի են փռել անտառներում

Մեղրիի որսորդները 17 դիվերսանտի են փռել անտառներում

Այս մասին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Տնտեսությունը պատերազմի պայմաններում» թեմայով քննարկմանը, որը ուղիղ հեռարձակմամբ կազմակերպել էր «Մանթաշով գործարարների միության» նախագահ Վահրամ Միրաքյանը:

Ըստ նրա, այսօր՝ ռազմական դրության պայմաններում սննդի մասով որեւէ գլոբալ խնդիր չի առաջացել եւ ամեն ինչ ժամանակին մատակարարվել է, որտեղ էլ մի քանի ժամ ուշացում է եղել, ոչ թե մատակարարի, այլ լոգիստիկ խնդիրներով է պայմանավորված եղել:

Ընդհանրապես Արծրուն Հովհաննիսյանը կարծում է, որ բանակին առնչվող այլ գործառույթներ էլ պետք է հանձնվեն մասնավորին, որպեսզի արդյունավետությունը բարձրանա.

սահման զորքեր

«Մասնավորին փոխանցված համակարգն ավելի արդյունավետ է աշխատում: Այլ ոլորտներում համեմատաբար, խնդիրներ կան: ՊՆ-ում նախկինում պարբերաբար քննարկումներ են եղել եւ շարունակվում են, մտածում ենք է՞լ ինչը կարել է տալ մասնավորին, միգուցե՝ բուժսպասարկումը կամ միգուցե վառելիքաքսուքային նյութերն էլ կարելի է տալ:

Հաղթանակից հետո այս խնդիրը շատ սուր դրվելու է բանակի հրամանատարության առջեւ եւ, կարծում եմ, գնալու ենք ավելի շատ աութսորսինգի»:

Եթե դու նոր զինատեսակներ ունես, ավելի լավ կկռվի, եթե դու գիշերային տեսանելիության ավելի լավ սարքավորումներ բերես, գիշերն ավելի արդյունավետ կկռվի, այս բոլորը ֆինանսական հիմքով է գնում»:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով