ԺամանցՇոու-բիզնես

«Մարդուն աշխատանքն է ստիպում է զարգանալ, հաղթել ալարկոտությանն ու դառնալ որակով մասնագետ կամ մարդ»․ Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը ինստագրամի իր էջում գեղեցիկ սելֆի է հրապարակել, որին կից կատարել է խորհուրդ-գրառում․

nazeni hovhannisyan

«Բարի լույս: Երկուշաբթին միշտ ասես մերժված ու խորթ լինի շաբթիներից, բայց ես սիրում եմ Երկուշաբթին, որովհետև աշխատանքը շատ կարևոր խորհուրդ ունի: Մարդու զարգացման ու փնտրտուքի ճանապարհն առաջին հերթին աշխատանքն է, պրոցեսը, որը ստիպում է մեզ փոխվել, զարգանալ, հաղթել ալարկոտությանն ու դառնալ վերջապես որակով ու ավարտուն մասնագետ կամ մարդ։

Բարի չմերժված Երկուշաբթի բոլորիս․․․ մանավանդ՝ աշխատամոլներին։

Գյումրիից հասնում ենք Ապարան․․․ Իսկ դու՞ք, շաբաթվա ո՞ր օրն է ըստ ձեզ առավել հաճելի աշխատելու համար»։

Կիսվել նյութով