Ժամանց

«Մարդը խոսում է այն մասին, ինչի պակաս որ նա ունի». Զիգմունդ Ֆրոյդի 10 լավագույն ցիտատները

Զիգմունդ Ֆրոյդի ամբողջական անունը Սիգիզմունդ Շլոմո Ֆրոյդ է։ 1860 թ-ին Զիգմունդ Ֆրոյդ ընտանիքը տեղափոխվում է Վիեննա, որտեղ և ապագա հանրաճանաչ գիտնականը ապրում է շուրջ 80 տարի։

Զիգմունդ Ֆրոյդը հայտնի է որպես հոգեվերլուծության հիմնադիր, որը նշանակալի ազդեցություն է ունեցել հոգեբանության, բժշկության, սոցիոլոգիայի, անթրոպոլոգիայի, գրականության և XX դարի արվեստի վրա։ Նրա տեսությունների նկատմամբ հետաքրքրությունը չի մարում մեր օրերում էլ։

Նրա առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկը հրատարակվել է 1895 թվականին։ Զիգմունդ Ֆրոյդի այդ աշխատությունը վերաբերում էր հիստերիայի առաջացման և հիպնոսի միջոցով դրա բուժման հնարավորության խնդրին։

Հետագայում Ֆրոյդը հրաժարվեց հիպնոսի կիրառումից և ստեղծեց հոգեվերլուծության միջոցով հիվանդներին բուժելու մեկ այլ եղանակ, որը հիմնված էր ազատ զուգորդումների, երազների, հիվանդների սխալ գործողությունների մեկնաբանման վրա։

Bavnews.am-ը իր ընթերցողին է ներկայացնում՝ Զիգմոն Ֆրոյդի 10 հանճարեղ ցիտատները․

1. Մենք միայնակ ենք աշխարհ մտնում, միայնակ էլ այն լքում ենք։

2. Մենք իրար պատահաբար չենք ընտրում… Մենք հանդիպում ենք միայն նրանց, ովքեր արդեն կան մեր ենթագիտակցության մեջ։

3. Առաջին մարդը, որը քար նետելու փոխարեն հայհոյել է, քաղաքակրթությունը ստեղծողն է եղել։

4. Մարդը խոսում է այն մասին, ինչի պակաս որ նա ունի։

5. Շատերին սիրողը ճանաչում է կնոջը, միայն մեկին սիրողը ճանաչում է սերը։

Զիգմունդ Ֆրոյդ

6. Մարդկանց մեծամասնությունն իրականում ազատություն չի ուզում, քանի որ այն պատասխանատվություն է ենթադրում, իսկ պատասխանատվությունը մարդկանց մեծամասնությանը վախեցնում է։

7. Սեր և աշխատանք. ահա մեր մարդկության անկյունաքարերը։

8. Մարդուն երջանիկ դարձնելու խնդիրը չի եղել աշխարհի ստեղծման պլաններում։

9. Մենք միշտ չէ, որ ապահովագրված ենք սխալներից, որոնց կապակցությամբ ծիծաղում ենք ուրիշների վրա։

10. Միակ մարդը, ում հետ դուք պետք է համեմատվեք, դուք եք անցյալում։ Եվ միակ մարդը, ումից ավելի լավը դուք պետք է դառնաք, դուք եք հիմա։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել նյութով