Մամուլ

«Մասիս» ԲԿ-ում 5,5 կգ քաշով տղա երեխա է ծնվել

«Մասիս» ԲԿ-ում 5,5 կգ քաշով տղա երեխա է ծնվել

Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Հրաշք լուր Մասիսի Բժշկական կենտրոնից։ 10.02.2020թ-ին «Մասիս» Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծնվել է արական սեռի հրաշք հսկա բալիկ՝ 5500 գ քաշով 60 սմ հասակով։

«Մասիսի» բժշկական կենտրոնի եւ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ողջ անձնակազմը շնորհավորում է մայրիկին՝ Մասիս քաղաքի բնակչուհի Լուսանուշ Սամվելյանին՝ ցանկանալով երջանիկ մայրություն, բալիկին անհոգ մանկություն։

Շնորհակալություն մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ամբողջ անձնակազմին հոգատար վերաբերմունքի համար, հանձինս` վիրահատող բժիշկներ Կրիստինա Սարգսյանի եւ Ալեվտինա Սարգսյանի շնորհակալություն նեոնատոլոգիան ծառայության բժիշկներ՝ Ռ.Հարությունյանին, Ս .Էմինյանին, Ս. Հարությունյանին առողջ նորածիններ եվ երջանիկ մայրեր տուն ուղեկցելու համար։

Շնորհակալություն նաև ամբողջ քույրական եվ սանիտարական անձնակազմին հոգատար վերաբերմունք եվ բարձր մակարդակ ցուցաբերելու համար»,-նշված է ԲԿ հաղորդագրւթյան մեջ։

Կիսվել նյութով