Աշխարհ

Մառա Բաղդասարյանին կրկին ձերբակալել են երթևեկության բազմաթիվ խախտումների համար

Մառա Բաղդասարյանին կրկին ձերբակալել են երթևեկության բազմաթիվ խախտումների համար։

Մառա Բաղդասարյանը կրկին ձերբակալվել է՝ Մոսկվայում առանց վարորդական իրավունքի երթևեկելու համար։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ այս անգամ նրան կանգնեցրել են ժամը 03: 00-ին՝ Լենինգրադյան պողոտայում։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը նրանից խնդրել է ցույց տալ վարորդական վկայականը, ինչի Մառան հրաժարվել է:

Ավտոմեքենան առգարվվել է, իսկ Բաղդասարյանի նկատմամբ վարչական նյութը կազմվել է առանց վարորդական վկայականի մեքենան վարելու հոդվածով։

Բաղդասարյանի վարորդական իրավունքը գտնվում է Տվերի մարզի Պետական ճանապարհային տեսչությունում: Գերատեսչությունը չի վերադարձնում փաստաթուղթը, քանի որ դատարանի որոշմամբ նա զրկված է ողջ կյանքում մեքենա վարելու իրավունքից:

Կիսվել նյութով