Մամուլ

Մանվել Գրիգորյանն ունի անչափահաս երեխա, տառապում է մի շարք հիվանդություններով

Մանվել Գրիգորյանն ունի անչափահաս երեխա, տառապում է մի շարք հիվանդություններով, Արցախի հերոս է։

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն այսօր՝ մայիսի 2–ին դատարանում միջնորդեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը փոխել գրավով, որպես գրավի չափ առաջարկելով 10մլն դրամը։

Բաղդասարյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը։

Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանը պետք է օգտվի իր՝ լսելի լինելու իրավունքից և իր խափանման միջոցի հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնի դռնբաց դատական նիստում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ։

Գրիգորյանը վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել այսօրվա դատական նիստին։ Փոխարենը նիստին մասնակցում է Գրիգորյանի կինը, այս գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանը։

Ըստ դատախազի՝ կալանավորման պարագայում է հնարավոր  այս գործով ճիշտ և օբյեկտիվ քննություն իրականացնել, իսկ գրավն ըստ նրա՝ չի կարող պատշաճ երաշխիք հանդիսանալ  Գրիգորյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։

Կիսվել նյութով