Մամուլ

Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի. Վերաքննիչը հրապարակեց որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը որոշում կայացրեց մերժել  գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու գրավի միջնորդությունը։ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի։

Նշենք, որ պաշտպանները բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մատիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2–ի որոշումը։

Պաշտպանական կողմը միաժամանակ միջնորդել էր նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝ չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Մանվել Գրիգորյանը ներկայումս բուժում է ստանում «Նաիրի» ԲԿ–ում։ Նա ծայրահեղ ծանր վիճակով հունիսի 6–ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որից հետո՝ «Նաիրի» ԲԿ։

Կիսվել նյութով