Մամուլ

«Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է բնական լույս, արև, հոգեկան խաղաղություն». պաշտպան (Տեսանյութ)

Քիչ առաջ Մանվել Գրիգորյանին պաշտպանող Լևոն Բաղդասարյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը, իսկ եթե դատարանը վճռի, որ կալանքի հիմքեր կան, ապա կիրառել այլընտրանքային խափանման միջոց գրավ՝ մինչև 10 մլն դրամի չափով:

Ըստ Լևոն Բաղդասարյանի՝ բժշկական հետազոտությունները ցույց են տալիս, որ Գրիգորյանի վիճակը վատթարանում է: «Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ է բնական լույս, արև, հոգեկան խաղաղություն»,- ասաց Լևոն Բաղդասարյանը: Պաշտպանները միացան միջնորդությանը:

Նա նշեց, որ հետազոտությունների արդյունքում նրա մոտ մի շարք հիվանդություններ են ախտորոշվել՝ այդ թվում շաքարային դիաբետ, սրունքների զարկերակների նեղացում, ողնաշարի ախտահարում, զարկերակային հիպերտենզիա, խրոնիկ սրտային անբարարություն, երիկամների խրոնիկ հիվանդություն և այլն։

Գրիգորյանի ոտքերն այտուցված են, ոտքերի 90 տոկոսը դարձել է անզգա, և նրա  մոտ գանգրենա է առաջանում։ Բացի այդ՝ Գրիգորյանն օրական ստանում է 120 միավոր ինսուլին։

Կիսվել նյութով