Աշխարհ

Մահացել է ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը

Մահացել է ամերիկացի միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը: Նա 101 տարեկան էր։ Այս մասին լուրը հայտնել է Ռոքֆելերի մամլո քարտուղարուհին, հավելելով, որ նա մահացել է քնի մեջ իր առանձնատանը:

Ռոքֆելերի կարողությունը գնահատվում է 3 միլիարդ դոլար, նա հանդիսանում է պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոքֆելերի թոռը։

«Forbes» պարբերականի հրապարակած միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում Դևիդ Ռոքֆելերը զբաղեցրել է 581-րդ տեղը։ «Forbes»-ը նրան անվանել է ամենատարեց միլիարդատերերը։

Կիսվել նյութով