Օգտակար

Մահացածի հագուստ, արհեստական ծաղիկներ և այլ իրեր, որոնք դժբախտություն են բերում

Մահացածի հագուստ, արհեստական ծաղիկներ և այլ իրեր, որոնք դժբախտություն են բերում

Մահացածի հագուստ, արհեստական ծաղիկներ․․․ Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ոմանք երջանիկ ու հաջողակ, իսկ մյուսներին հետևում են անհաջողություններն ու դժբախտությունները։

Ոմանք դա բացատրում են իրադարձությունների զարգացմամբ, ոմանք ճակատագրով, միայն իմաստուն ճապոնացիներն են պնդում, որ դա պայմանավորված է մեզ շրջապատող էներգիայով։

Շրջապատված լինելով ագրեսիվ էնեգիայով, մարդիկ ձգում են նույնատիպ բացասական էներգիա, որը միայն բարդացնում է կյանքը, ստեղծում խնդիրներ և կարող է դառնալ դժբախտությունների պատճառ։

Տունը լցնելով բացասական էներգիայով լի իրերով, կարելի է կորցնել կյանքի իմաստն ու դադարել զարգանալ որպես անհատ։

Որպեսզի լինեք առողջ, երջանիկ ու լի դրական էներգիայով, նախևառաջ անհրաժեշտ է տանը ձերբազատվել բացասական էներգիայից։

Ըստ ճապոնացիների, տունը պետք է ազատել հետևյալ իրերից. մահացածի հագուստ, արհեստական ծաղիկներ, ճաքած կամ կոտրված սպասք, հին իրեր։

1. Դժբախտ հագուստ կամ մահացածի հագուստ

Եթե ​​ձեր առանձնասենյակում կան բաներ, որոնցում դուք դժբախտ եք եղել, կամ որոնց մեջ վիճել եք սիրելիի հետ մի քանի անգամ անընդմեջ, ազատվեք դրանից ՝ առանց ափսոսանքի:

Անբախտ շապիկը, շալվարը, որոնք ձեզ վրա էին, երբ վիճում էիք, չնայած շատ հարմարավետ, կրկին ու կրկին խնդիրներ կբերեն ձեր հարաբերություններին։

Հիշեք, որ ցանկացած բան կարող է երկար ժամանակ պահել մարդու էներգիան և տրամադրությունը: Հետևաբար օգտակար է պահարանները ժամանակ առ ժամանակ քանդել և հեռացնել երկար մոռացված և հին հագուստները:

2․ Հին կոշիկ կամ շոր․

Յուրաքանչյուր տանն էլ կգտնեք հին հագուստ։ Շատերը դրանք պահում են մտածելով, որ դեռ կգա մի օր, երբ նորից կհագնեն այն, սակայն, որպես կանոն, հին իրերի վրա փոշի է նստում և տունը լցվում է բացասական էներգիայով։

Նման իրավիճակի հետ պետք չէ համակերպվել, անհրաժեշտ է հին իրերը դեն նետել։

Ըստ այս գիտության, շատ հնարավոր է, որ այն աղջիկը, ով կձերբազատվի իր հին իրերից, շուտով կգտնի իր երկրորդ կեսին։ Փորձեք ինքներդ ձեզ վրա, գուցե ստացվի՞…

3Կոտրված կամ ճաքած սպասք․

Պրակտիկորեն յուրաքանչյուր տանն էլ կարելի է գտնել ճաքած բաժակ կամ ափսե, որոնք դեռ ծառայում են։

Շատերը դրանցից չեն ձերբազատվում, քանի որ սովորել են դրանց։ Սակայն համաձայն ճապոնական փիլիսոփայության, հենց ճաքերի մեջ է կուտակվում բացասական էներգիան, ինչն էլ ազդեցություն է ունենում կյանքի հետագա ընթացքի վրա։

Անհրաժեշտ է ձերբազատվել նման սպասքից։ Տանը պահեք միայն լիարժեք և գեղեցիկ սպասք, որը ձեր կենցաղը կլցնի դրական էներգիայով։

4. Արհեստական ծաղիկներ.

Հաճախ տանը կարելի է նկատել արհեստական ծաղիկներով փնջեր, որոնցով մարդիկ սիրում են գեղեցկացնել իրենց տունը։ Քչերն են հիշում, որ արևելյան փիլիսոփայության համաձայն, կատեգորիկ արգելվում է տանը արհեստական ծաղիկներ պահել։

Դրանք մագնիսի պես դեպի իրենց են ձգում բացասական էներգիան։ Իզուր չեն ասում, որ բնական ծաղիկները ողջ մարդկանց համար են, իսկ մահացածները մահացած մարդկանց։

Արհեստական ծաղիկները հենց մեռյալ ծաղիկներն են, հենց այդ պատճառով էլ դրանք վտանգ են ներկայացնում տան յուրաքանչյուր անդամի համար։ Ի դեպ, ըստ ճապոնացիների, անգամ ալոեի ճյուղն է բացասական էներգիա հաղորդում։

Այն չի կարելի պահել հյուրասենյակում, ննջարանում կամ խոհանոցում։ Ավելի ճիշտ է այն տեղափոխել պատշգամբ։

Իհարկե, այս գիտությանը կարելի է հավատալ կամ ոչ, դա միայն ինքներդ պետք է որոշեք։ Մեզ մնում էր ծանոթացնել ձեզ ֆեն շույի այս խորհուրդների հետ։

Աղբյուր՝ wnews.am

Կիսվել նյութով