ՄամուլՔաղաքականություն

ՄԱԿ-ի ամբիոնը Փաշինյանն ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու համար. Աշոտյան

ՄԱԿ-ի ամբիոնը Նիկոլ Փաշինյանը, ցավոք, ավելի շատ օգտագործեց Հայաստանում սեփական դիրքերը ընդգծելու, քան Հայաստանի անվտանգության եւ ազգային հարցերը ամրացնելու համար։

Այս մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի նախկին իշխանություններին պիտակավորելուց, ավտորիտար անվանելուց առաջ արժեր հիշել նաեւ, որ իշխանափոխության խաղաղ ընթացքում միջազգային բոլոր հիմնական դերակատարները մշտապես ընդգծել են նաեւ մեր խոհեմ, իմաստուն եւ պետականամետ դերակատարությունը։

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության, անվտանգության եւ հաջորդ բոլոր իշխանությունների սահմանադրականության տակ։

Ի վերջո, փողոցներ փակել կարող եք, բերաններ փակել՝ ոչ»:

Կիսվել նյութով