Մամուլ

ՃՈ ոստիկանները Աշտարակի քաղաքապետի Lexus-ը տեղափոխել են «գաի պլաշչադկա» (ֆոտո)

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները հուլիսի 13-ին, Երեւան-Սեւան ավտոճանապարհին ծառայության ժամանակ կանգնեցրել են Lexus մակնիշի 80 RO 808 համարանիշի ավտոմեքենան, որի դիմապակին թաղանթապատված է եղել սահմանվածից շատ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ վարորդը եղել է Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով անգամ իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ինչի համար էլ քաղաքապետի Lexus-ը տեղափոխվել է ժողովրդին հայտնի «Սեւանի գաի պլաշչադկա»։

Կիսվել նյութով