Մամուլ

Ճոխ հարսանիք է սպասվում. ներկա կլինի նաև Սերժ Սարգսյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի կունենա ՀՀԿ-ական մեծամասնության հերթական հարսանիքը, որին կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը՝ արդեն վարչապետի կարգավիճակով:

Դեռ անցած սեպտեմբերին նույն «Ֆլորենսում» տեղի ունեցավ Արկադի Համբարձումյանի (Դերժավայի) որդու և Հրանտ Բեգլարյանի (Չոռնի Գագոյի պատգամավոր եղբոր) դստեր բավականին ճոխ նշանդրեքը, իսկ շաբաթ օրը նրանց հարսանիքն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվել նյութով