Մամուլ

Ղալաթ է անում․ Տիգրան Ավինյանը՝ Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքներին

«Ղալաթ է անում»․ այսպիսի պատասախան տվեց այսօր՝ մայիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով օրեր առաջ, Օպերայում Ջիվան Աբրահամյանի կողմից հնչեցված սպառնալիքներին, որոնք ուղղված էին Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Հարցին, թե իրավապահների անգործությունն այս հարցում նա չի՞ տեսնում, Ավինյանը պատասխանեց.

«Իրավապահենրի անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսնում եմ, որ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ այդ հայտարարություններից անմիջապես հետո»:

Դիտարկմանը, թե մինչ այժմ Ջիվան Աբրահամյանն ազատության մեջ է, Ավինյանը պատասխանեց. «Պետք է բանտարկվե՞ր այսինքն: Կարծում եմ՝ համապատասխան քննություն պետք է լինի և քննությունը ցույց կտա, թե արդյունքը ինչ կլինի»:

Կիսվել նյութով