ՄամուլՔաղաքականություն

Ձեր իշխանության օրոք չէ՞ր Արցախը քառօրյա պատերազմում կորցրեց 800 հա տարածք, որը Սերժ Սարգսյանը բնորոշեց «անպիտան»․ Թագուհի Թովմասյան

Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանը անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած «Հայրենիք` առանց զիջելու» ակցիային, որին ներկա էին մեծ թվով քաղաքացիներ և ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ներողություն մի փոքրիկ հիշեցում այսօրվա ցուցարարներին. ձեր իշխանության օրոք չէ՞ր Արցախը ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում կորցրեց 800 հա տարածք, որը Սերժ Սարգսյանը բնորոշեց «անպիտան»։

Հիմա ի՞նչ խղճով եք հող հանձնելու մասին խոսում, միտինգ ու երթ կազմակերպում։ Հող հանձնող չկա ու այլևս չի լինելու․․․»։

Կիսվել նյութով