Մամուլ

Ձերբակալվել է Վահան Բադասյանը

Ձերբակալվել է Վահան Բադասյանը

Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին: Այս մասին րոպեներ առաջ Հանրապետության հրապարակում «Հայահավաքի» ժամանակ հայտարարեց Արշակ Զաքարյանը:

«Այսօր Եռաբլուրում հայտարարության համար, որը հնչել է մոտավորապես այսպես՝ «դավաճանը պետք է պատժվի և ձերբակալվի», այդ հայտարարության պատճառով ԱԱԾ կողմից ձերբակալվել է Վահան Բադասյանը»,- ասաց Արշակ Զաքարյանը:

Նշենք, որ Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առթիվ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև Վահան Բադասյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին հերթին պետք է ազատվել բանակի գլխավոր հրամանատարից, որովհետև նա այլևս պարտության սիմվոլ է, իսկ մեր բանակը պարտված չէ։

Վահան Բադասյան

«Տարբեր, ընդհուպ՝ մինչև ֆիզիկապես հեռացնելը, դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, ընդհուպ՝ զենքի միջոցով»:

Կիսվել նյութով